Իրանն Իսրայելին մեղադրել է «կեղծ դրոշի ներքո» գործողություն իրականացնելու մեջ՝ Ադրբեջանում ԱԹՍ-ի (անօդաչու թռչող սարքի) անկումից հետո` հաղորդում է Tasnim-ը։
Թեհրանը հայտարարել է, որ հարևան երկրի ուղղությամբ անօդաչու թռչող սարքեր չի արձակել և հարգում է այլ պետությունների ինքնիշխանությունը, հավելելով, որ հարձակումը կազմակերպվել է Իսրայելի կողմից՝ դրանում Իսլամական Հանրապետությանը մեղադրելու նպատակով։
Իր հերթին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն Իրանի հայտարարությունն «անընդունելի» է որակել և շարունակում է պնդել, որ ԱԹՍ-ներն արձակվել են Իրանի տարածքից։ Բաքուն իրանական զինվորականներից պահանջում է դադարեցնել միջադեպի հերքումը, պաշտոնապես ներողություն խնդրել և պատժել մեղավորներին։
Արթուր Խաչիկյան